ԱՄՆ–ի հարվածների հետևանքով Իրանում 7 զինվորական է զոհվել

https://arm.sputniknews.ru/20260715/amni-harvatsneri-hetevanqvov-iranum-7-zinvvorakan-e-zvohvel-104655889.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103926124_214:0:2945:2048_1920x0_80_0_0_48f9f986717a8aa463fa649c61fdd254.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինվորական

ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինվորական

Բաժանորդագրվել

Առավոտյան ԱՄՆ–ն 13 հրթիռ է արձակել՝ հարվածելով զինվորականների տեղակայման վայրերին։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում 7 զինվորական է զոհվել։ Այս մասին հայտնում է իրանական բանակը։

«Ամերիկյան բանակի հարձակման հետևանքով զոհվել են Իրանշահրի 388-րդ բրիգադի կադրային աշխատողներ և ժամկետային զինծառայողներ», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ զոհվել են ավագ սերժանտ Ֆարշադ Ալավին, ավագ սերժանտ Ռեզա Շաֆիին և ժամկետային զինծառայողներ Ալիռեզա Քասեմին, Հոսեյն Ջաֆարին, Աբբաս Հասան-Շահին, Աբբաս Հոսսամ ադ-Դինին և Աբոլֆազլ Մոլաին։

Իրանի զինվորականները հայտնել են, որ ԱՄՆ–ն այսօր 13 հրթիռ է արձակել՝ հարվածելով Բեմպուրում (Իրանի հարավ-արևելքում) գտնվող զինվորականների տեղակայման վայրերին։

Իրանի բանակը հայտարարել է, որ կպատասխանի ԱՄՆ-ի հարձակմանը

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment