Հայաստանն արժանացել է MICE Excellence 2026 մրցանակին գործարար տուրիզմի զարգացման համար

Հայաստանն արժանացել է MICE Excellence 2026 մրցանակին ««Լավագույն արտասահմանյան ուղղություն գործարար և կորպորատիվ միջոցառումների անցկացման համար» անվանակարգում


ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն արժանացել է MICE Excellence 2026 մրցանակին ««Լավագույն արտասահմանյան ուղղություն գործարար և կորպորատիվ միջոցառումների անցկացման համար» անվանակարգում, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։


Նշվում է, որ այս կարևոր ձեռքբերումը նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը MICE ոլորտում, ամրապնդում երկրի դիրքերը միջազգային շուկայում և խթանում Հայաստանի ընտրությունը՝ որպես միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և կորպորատիվ միջոցառումների անցկացման մրցունակ ուղղություն։


MICE Excellence 2026 մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն անցկացվել է 2026թ․–ի մայիսի 21–ին Մոսկվայում։

Leave a comment