Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հուլիսի 15-ին՝ ժամը 14։59-ին, Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 1500 մ հեռավորության վրա շրջված հեծանվանավակ։

Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երեք քաղաքացու։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a comment