ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. մայիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,068,847 մլն դրամ, 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 6․8%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 15․4%-ով և կազմել 1,136,450 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 52%-ով և կազմել 202,449 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 38․4%-ով և կազմել 711,673 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը աճել է 3․2%-ով և կազմել 16,428 մլն դրամ։