Արգենտինան հայտարարել է ԱՄՆ-ի հետ համակարգման մասին՝ Անգլիայի դեմ խաղում հնարավոր միջադեպերի կանխատեսման համար։
«Արգենտինան և Անգլիան խաղում են, և մենք ցանկանում ենք, որ այս խաղը անցնի խաղաղ և կարգուկանոնով», – գրել է Արգենտինայի ազգային անվտանգության նախարար Ալեխանդրա Մոնտեոլիվան։
Մոնտեոլիվան հաստատել է, որ սահմանային, նավահանգստային և օդանավակայանային անվտանգության միջոցառումները խստացվել են։
Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 23:00-ին կմեկնարկի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ հանդիպումը։