ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Թրամփի պատկերով ոսկե մետաղադրամի թողարկման մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Թրամփի պատկերով ոսկե մետաղադրամի թողարկման մասին

ԱՄՆ դրամահատարանը կսկսի հատել նոր 1 դոլարանոց ոսկե մետաղադրամ՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը «Նյու Յորք Թայմս»-ին։

Նրա խոսքով, մետաղադրամի թողարկումը համընկնում է Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ մետաղադրամը «նշում է ազատության ժառանգությունը և հայրենասիրության խորհրդանիշ է»։

Հուշադրամների թողարկումը Միացյալ Նահանգներում վաղեմի ավանդույթ է: Պատմության մեջ ամենատարածված մետաղադրամը 1986 թվականին թողարկված «Ազատության արձան» մետաղադրամն էր, որը վաճառվել է գրեթե 15.5 միլիոն օրինակով: Հաջողություն են ունեցել նաև Ջորջ Վաշինգտոնի 250-ամյակին, 1984 թվականի Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերին և ԱՄՆ Սահմանադրության երկուհարյուրամյակին նվիրված թողարկումները:

Leave a comment