ԱՄՆ ռազմաօդային ուժերի տանկերների վայրէջքի արգելքը Բեն Գուրիոնի օդանավակայանում վերացվում է

Իսրայելը վերացնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տանկերների Բեն Գուրիոնի օդանավակայանում վայրէջքի սահմանափակումները, հաղորդել է «Kan News»-ը։

Երկրի տրանսպորտի նախարար Միրի Ռեգեւը հաստատել է, որ տանկերները շարունակում են ժամանել Իսրայել, սակայն նշել է, որ Բեն Գուրիոնի օդանավակայանում դրանց թիվը կնվազի կողմերի միջև համաձայնեցված մակարդակին:

Մնացած ինքնաթիռները կտեղափոխվեն Իսրայելի պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված բազաներ: Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ «այս քայլը նպատակ ունի ապահովել ֆունկցիոնալ գործունեության շարունակությունը՝ միաժամանակ պահպանելով քաղաքացիական ավիացիայի անխափան գործունեությունը»:

Leave a comment