Ռուսաստանը շրջանցում է Starlink-ի անջատումը՝ ԱԹՍ-ների կառավարման համար


Չնայած Starlink-ի օգտագործման սահմանափակումներին՝ ռուսական բանակը դեռևս կարող է անօդաչու թռչող սարքերն առցանց կառավարել թռիչքի ընթացքում՝ օգտագործելով Mesh դրոնների ցանցեր, որոնք միմյանց հետ համակարգվում են դրանց վրա տեղադրված մոդեմների միջոցով: Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովն այդ մասին հայտնել է ուկրաինական NV Radio-ի հետ հարցազրույցում:


Mesh ցանցում անօդաչու սարքերի միջև կապը հաստատվում է, քանի որ յուրաքանչյուր մոդեմ կարող է միաժամանակ փոխանցել և ստանալ ազդանշաններ մյուսներից:


Դա ստեղծում է անօդաչու սարքերի շղթա օդում, որը մնում է անփոփոխ, եթե նույնիսկ մեկ օղակը խափանվում է: Նման շղթայում անօդաչու թռչող սարքերի առցանց կառավարումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ հարձակումներ իրականացնել, քան GPS-ի վրա հիմնված կառավարումը:


Փետրվարի սկզբին ամերիկյան SpaceX-ը, որը մշակում է Starlink-ը, ուկրաինական կողմի խնդրանքով միջոցներ է ձեռնարկել ռուսական բանակի կողմից արբանյակային կապի օգտագործումը կանխելու համար:

Leave a comment