https://arm.sputniknews.ru/20260715/gevvorg-papvojani-6-teghakalneric-3y-hrazhesht-ktan-irenc-pashtvonin-armlur-104650095.html
Գևորգ Պապոյանի 6 տեղակալներից 3–ը հրաժեշտ կտան իրենց պաշտոնին. ArmLur
Գևորգ Պապոյանի 6 տեղակալներից 3–ը հրաժեշտ կտան իրենց պաշտոնին. ArmLur
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գոհ է միայն նախարար Գևորգ Պապոյանի աշխատանքից։ Նա կվերանշանակվի իր… 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T15:50+0400
2026-07-15T15:50+0400
2026-07-15T15:50+0400
էկոնոմիկայի նախարարություն
պաշտոնանկություն
գևորգ պապոյան
փոխնախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102785026_0:67:1280:787_1920x0_80_0_0_f3dd41cc24024c08e8ab5f017460cb69.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։Հավելենք, որ Տաթևիկ Սարգսյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի ապրիլի 1-ին։ Լիլիա Սիրականյանը նշանակվել է 2025 թվականի հունվարին, մինչ այդ նա բաժնի ղեկավար էր և անցնում է նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով։Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները կփոխվեն. «Հրապարակ»Էդգար Զաքարյանը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել 2024 թվականին։ Մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ իշխանությունները նպատակ ունեն «Արարատցեմենտ» գործարանը պետականացնել ու Էդգար Զաքարյանին նշանակել գործարանի ժամանակավոր կառավարիչ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102785026_72:0:1209:853_1920x0_80_0_0_d95e06ea5066b6c7e65d4b29858283c2.jpg.webp
էկոնոմիկայի նախարարություն, պաշտոնանկություն, գևորգ պապոյան, փոխնախարար
էկոնոմիկայի նախարարություն, պաշտոնանկություն, գևորգ պապոյան, փոխնախարար
Լրատվամիջոցը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գոհ է միայն նախարար Գևորգ Պապոյանի աշխատանքից։ Նա կվերանշանակվի իր պաշտոնում։
«Ազատման դիմում կներկայացնեն Տաթևիկ Սարգսյանը, Լիլյա Սիրականյանը, իսկ Էդգար Զաքարյանին պաշտոնանկ կանեն, բայց «կգործուղեն» այլ աշխատանքի։ Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ–խմբ.) միայն գոհ է նախարար Գևորգ Պապոյանից, որը կվերանշանակվի իր պաշտոնում»,–գրում է լրատվամիջոցը։
Հավելենք, որ Տաթևիկ Սարգսյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի ապրիլի 1-ին։ Լիլիա Սիրականյանը նշանակվել է 2025 թվականի հունվարին, մինչ այդ նա բաժնի ղեկավար էր և անցնում է նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով։
Էդգար Զաքարյանը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել 2024 թվականին։ Մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ իշխանությունները նպատակ ունեն «Արարատցեմենտ» գործարանը պետականացնել ու Էդգար Զաքարյանին նշանակել գործարանի ժամանակավոր կառավարիչ։