Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ներկայացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ի և 20-ի կեսօրից հետո, 17-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։