Առանձնազրույց ունեցա Քրիս Հալվերսոնի՝ Ազգային աղոթք-նախաճաշի հիմնական կազմակերպիչներից մեկի հետ. Ստեփան Սարգսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը գրում է.

ԱՄՆ այցիս ընթացքում, Ազգային աղոթք-նախաճաշի շրջանակներում, ունեցա առանձնազրույց Քրիս Հալվերսոնի՝ Ազգային աղոթք-նախաճաշի հիմնական կազմակերպիչներից մեկի հետ։

Մասնավոր և հանգիստ միջավայրում քննարկեցինք Հայաստանի Հանրապետության աղոթք-նախաճաշը, դրա տեսլականն ու զարգացումը, կազմակերպչական աջակցության, ինչպես նաև հավատքի վրա հիմնված առաջնորդության, երկխոսության և միջազգային համագործակցության ավելի լայն հարցեր։

Շնորհակալ եմ բովանդակային ու բաց զրույցի և Հայաստանի ու մեր հոգևոր-քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ ցուցաբերվող շարունակական հետաքրքրության համար։

 Քրիս Հալվերսոնը Վաշինգտոնում գործող աղոթք-նախաճաշի շարժման վետերան ներկայացուցիչ է, սերտորեն կապված Ազգային աղոթք-նախաճաշի պատմության և առաջնորդության հետ։ Երկար տարիներ ակտիվ դեր է ունեցել պետական կառավարման, քաղհասարակության և հավատքի առաջնորդների միջև երկխոսության և համագործակցության ձևավորմանը։

Leave a comment