«Ուզում են համոզել, որ մարդիկ դեմ են քվեարկել իրենց ոչ թե, որ ամեն ինչ տապալել են, այլ որ ինչ-որ մեկն իրենց կաշառք է բաժանել»․ Բենիամին Մաթևոսյան

«Փաշինյանական Հայաստանը ավտորիտար երկիր է»,-այսօր հասարակական, քաղաքական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան տարելիցի առիթով կազմակերպված «Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Ըստ նրա՝ ընտրություններով տեղի ունեցածը դրա ամենավառ վկայություններից մեկն է․ «ԲՀԿ 60 հազար ձայնի մասին ասում են, չեն հավատում, որ մարդիկ գնացել, իրենք դեմ են քվեարկել։ Սա քաղաքագիտության պատմության մեջ դասագրքերում մտնելու է։ Իրենք ուզում են իրենց համոզել, որ մարդիկ դեմ են քվեարկել իրենց ոչ թե, որ ամեն ինչ տապալել են, այլ որ ինչ-որ մեկն իրենց կաշառք է բաժանել։ Մինչև համապետական ընտրություններն իրենք հետընտրական կեղծիքներ էին անում։ Հիմա իրենք գնացին աննախադեպ բանի՝ 60 հազար քվե չեղարկեցին, գողացան ԲՀԿ-ի մանդատները»։

Ըստ Բենիամին Մաթևոսյանի՝ Փաշինյանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ ղեկավար․ «Նիկոլ Փաշինյանը չի ստացել հիսուն պլյուս մեկ աջակցություն։ Ինչ վերաբերում է նրան՝ մենք հասա՞նք ճգնաժամի հանգուցալուծմանը, ապա ոչ՝ ճգնաժամն էլ ավելի խորացավ։ Նիկոլ Փաշինյանն ունի պարտավորությունների մեծ շղթա․ ամենակարևորը սահմանադրական փոփոխություններն են։ Դրա իրականացման տարբերակները շատ չեն։ Հենց այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը գա ԱԺ՝ փորձելով սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչել, այդ պահից սկսած ընդդիմության համար լինելու է հնարավորություն հասնել քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը։ Եթե իրենք կողմ չեն քվեարկում, Նիկոլ Փաշինյանը տարբերակներից մեկը, որ փորձելու է կանքի կոչել, Սահմանադրությունը համապետական հանրաքվեի դնելն է։ Եթե ընդդիմությունից չեն կարողանում ապահովել ձայնագողություն, իրենց անհրաժեշտ են նոր ընտրություններ, որ ստանան սահմանադրական մեծամասնություն, որ կարողանան ԱԺ-ում անցկացնել։ Տարբերակներից միակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Ընդդիմությունն ունի ներկայիս խորհրդանում իր վարչապետի թեկնածուն առաջարկելու տարբերակ և Սահմանադրությունը ԱԺ բերելու պահից սկսած հասնի նրան, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունենա»։

 

«Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment