Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով։ Այս մասին հայտնել է Կենտրոնական բանկը։
«Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին, և Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին։
Նոր ներդրումային դրամը համալրում է 2011-2012 թվականներից թողարկվող հայկական «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների շարքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տարեկան կթողարկվի մոտ 3 մլն արծաթե դրամ։
Էսքիզների հեղինակ Էդուարդ Կուրղինյանն է: