14:38 15.07.2026 (Թարմացված է: 14:39 15.07.2026)
Բաժանորդագրվել
Մոսկվան Վաշինգտոնի հետ պահպանում է կապի առկա ուղիները և ստանում համապատասխան ազդանշաններ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը, երբ կարողանա ավելի մեծ ուշադրություն հատկացնել դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան Վաշինգտոնի հետ պահպանում է կապի առկա ուղիները և ստանում համապատասխան ազդանշաններ:
«Ամերիկացիները նախկինի պես պատրաստ են շարունակել միջնորդական ջանքերը», — նշել է Պեսկովը։
Նա հավելել է` դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ավելի քիչ առաջնահերթ խնդիրներ ունենա: