Հիմա ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման համար ժամանակ չունի. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260715/hima-amn-n-ukrainakan-kargavvorman-hamar-zhamanak-chuni-peskvov-104646112.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

США сейчас не до украинского урегулирования из-за нового витка конфликта с Ираном – Дмитрий Песков

Sputnik Արմենիա

США сейчас не до украинского урегулирования из-за нового витка конфликта с Ираном – Дмитрий Песков

2026-07-15T14:22+0400

true

PT1M15S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104645502_185:0:1156:728_1920x0_80_0_0_729acf1d2865fbd05af02486b4bcb7f7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պարսից ծոց, ամն, ռուսաստան, դմիտրի պեսկով, видео

պարսից ծոց, ամն, ռուսաստան, դմիտրի պեսկով, видео

Բաժանորդագրվել

Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ–ի` հակառուսական նոր պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությունները:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Պարսից ծոցի գոտում իրավիճակը դեգրադացման փուլ է մտել, ամերիկացիները հիմա ուկրաինական կարգավորման համար ժամանակ չունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք տեսնում ենք, որ հիմա ամերիկացիներն այլ գործերով են զբաղված։ Ցավոք, Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը հեռու է կայունացումից, հակառակը՝ կրկին դեգրադացիայի փուլ է մտել, ինչը չի կարող գլոբալ առումով մտահոգություն չառաջացնել։ Այդ պատճառով հիմա ամերիկացիները ուկրաինական կարգավորման համար ժամանակ չունեն», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, Կրեմլը արձանագրում և վերլուծում է ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են հակառուսական նոր պատժամիջոցներին։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցային հարցերին, մենք ուշադիր լսում ենք, արձանագրում և վերլուծում այն հայտարարությունները, որոնք հնչում են և՛ աշխատանքային, և՛ ԱՄՆ նախագահի մակարդակով», – ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ-ն կհետևի իրադարձությունների զարգացմանը:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment