Իրանի ԱԳՆ–ն առաջարկել է ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն ստեղծել

https://arm.sputniknews.ru/20260209/irani-agnn-arajarkel-e-eatm-azat-tntesakan-gvotineri-kazmakerputjun-steghtsel-98593772.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98591989_0:0:961:720_1920x0_80_0_0_a3b72cb7f3babeff1d9092bc07bcc3b9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ազատ տնտեսական գոտի

հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ազատ տնտեսական գոտի

Բաժանորդագրվել

Իրանի ազատ տնտեսական գոտիներում արդեն գործում են օտարերկրյա ներդրողներին խրախուսող և պաշտպանող օրենքներ։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Իրանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ազատ տնտեսական գոտիների (ԱԶԳ) համագործակցության մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին։

Համաձայնեցվել են երկրները, որոնց հետ ԵԱՏՄ-ն կսկսի բանակցություններ առևտրային ռեժիմի շուրջ

Նրա խոսքով՝ առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանն ու առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը։ Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները նվազագույն մաքսային տուրքեր են նախատեսում, ինչը զգալիորեն նվազեցնում է բիզնեսի ծախսերը։

Իրանի ազատ տնտեսական գոտիներում արդեն գործում են օտարերկրյա ներդրողներին խրախուսող և պաշտպանող օրենքներ։ Առանցքային խթանները ներառում են5-10 տարվա հարկային արձակուրդ, հիմնական կապիտալի պահպանման և շահույթի դուրսբերման երաշխիքներ, ինչպես նաև ներդրումների մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգ։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ից՝ փոխարինելով 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին։ Սա նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտիների (ներառյալ Մեղրիի ազատ տնտեսական գոտին) և Իրանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրն ու արդյունաբերական և լոգիստիկ կապեր ստեղծելով տարածաշրջանում։

Իրանը նախատեսում է Թեհրանի օդանավակայանում զարգացնել ազատ տնտեսական գոտին. Բազրփաշ

Leave a comment