Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Էներգոդարը ժամանակավորապես հոսանքազրկվել է

Բաժանորդագրվել

Կրիտիկական օբյեկտների և սոցիալական ենթակառուցվածքների էներգասնուցումը կատարվում է պահուստային աղբյուրներից:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով էներգոդարը ժամանակավորապես հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին:

«Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչական հարձակումն է իրականացրել՝ անօդաչու թռչող սարքեր կիրառելով մեր տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Էներգոդար քաղաքը ժամանակավորապես զրկվել է էլեկտրամատակարարումից», – տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։

Նրա խոսքով՝ կրիտիկական օբյեկտների և սոցիալական ենթակառուցվածքների էներգասնուցումը կատարվում է պահուստային աղբյուրներից։

Վթարային խմբերը վերականգնողական աշխատանքները կսկսեն իրավիճակի կայունացումից անմիջապես հետո:

«Իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի։ Քաղաքի սոցիալական օբյեկտների դիզելային գեներատորների համար ձևավորվել է վառելիքի պաշար։ Քաղաքային կենսապահովման ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Բնակիչներին խնդրում եմ հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկություններին», – նշել է մարզպետը։

Ուկրաինական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի և հրետանու միջոցով պարբերաբար գնդակոծում են Զապորոժիեի ԱԷԿ-ը։ ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար հայտարարում է, որ ատոմակայանի ուղղությամբ հասցված հարվածները վտանգի տակ են դնում միջուկային անվտանգության սկզբունքները:

Leave a comment