Թուրքիան կշարունակի աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Թուրքիայի ԱԳՆ գործողությունների ծրագիր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկն է։ Այս մասին շեշտվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններով և համակարգմամբ։ Թուրքիան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Փաստաթղթում ընդգծվում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված ձևով՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար։

Leave a comment