Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել

Քաղաքականություն

15.07.2026 | 12:34

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր առավոտյան Կիև է ժամանել։ Ժամանումից հետո նա հայտնել է, որ կհայտարարի եվրոպական և ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրման խորացմանն ուղղված նոր քայլերի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես հենց նոր Կիև ժամանեցի պատերազմական ժամանակաշրջանում 11-րդ այցով։ Սա հատուկ պահ է։ Ուկրաինան ստեղծել է ուժեղ ռազմական դինամիկա։ Ուժերի հավասարակշռությունը փոխվում է։ Ես կհայտարարեմ մեր պաշտպանական արդյունաբերությունն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ և արագ արտադրել։ Մենք նաև կքննարկենք ԵՄ-ին անդամակցությունը և այս ձմռան նախապատրաստական ​​աշխատանքները»,- գրել է նա X-ում։

Նախօրեին ֆոն դեր Լայենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ միասին, Փարիզում մասնակցել էր Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված տոնակատարություններին։ Ֆրանսիայում տեղի էր ունեցել նաև Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» հանդիպումը։

Հունիսին Եվրամիությունը սկսել է Կիևին տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկը։ ԵՄ-ն նաև պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը նախատեսվում է ընդունել ոչ ուշ, քան հուլիսի 15-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment