Եվրոպական առաջնորդները և ԵՄ ղեկավարությունը ժամանել են Կիեւ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ հանդիպումը կկենտրոնանա Ուկրաինայի և ԵՄ պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրման վրա՝ «ավելի շատ և արագ արտադրելու» համար, գալիք ձմռան նախապատրաստական աշխատանքների վրա։
Մասնակիցների թվում են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը։