Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն իր մեջ պարունակում է ավտորիտարիզմի բոլոր տարրերը։ Այս մասին «Հայաստանը ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Նրա խոսքով՝ երկրում ձևավորվում է ավտորիտար կառավարման համակարգ։
«Նախ պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում ավտորիտարիզմ ասելով։ Դրա վառ օրինակներից մեկը Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն է։ Այն իր մեջ պարունակում է ավտորիտարիզմի բոլոր տարրերը։ Ավտորիտարիզմ ասելով՝ մենք նկատի ունենք մի իրավիճակ, երբ մարդը սահմանափակվում է իր կարծիքն արտահայտելու հարցում։ Դա վերաբերում է թե՛ սոցցանցերում լայք դնելուն, թե ուղղակի ազատ խոսքին, որի պատճառով մարդուն տանում են բանտ»,- նշել է նա։