Քաղաքական հայտ ներկայացրած գործչին վարչապետի հրահանգով կալանավորելը հանցագործություն բացահայտել չէ, այլ՝ հաշվեհարդար. «Հրապարակ»

Ոչ ոք չի ասում, որ հանցագործությունները չպետք է բացահայտվեն, եւ հանցագործները չպետք է պատժվեն։ Բայց քաղաքական հայտ ներկայացրած գործչին վարչապետի հրահանգով կալանավորելը հանցագործություն բացահայտել չէ, այլ՝ հաշվեհարդար։ Ոչ ոք չի ասում, որ քաղաքականության տանիքի տակ կարելի է պատսպարվել եւ օրենք խախտել, բայց նաեւ չի կարելի պետության տանիքի տակ մտած՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահել եւ Սահմանադրությունը ոտնահարել, ինչպես շարունակաբար անում է Նիկոլ Փաշինյանը։

Ոչ ոք չի պահանջում, որ հատուկ ծառայությունները չգործեն, պետական բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված կարգով չպահպանվեն, բայց այդ պահպանությունը չի կարող հասնել աբսուրդի, այդ պահպանության միջոցները չեն կարող գերազանցել պետական սահմանների պահպանմանը։ Չի կարող մի ողջ հասարակություն մնալ անպաշտպան, իսկ մի քանի անձի կյանքը զօրուգիշեր պահպանվել։ Ոչ ոք չի ասում, թե նախաքննության մարմինները չպետք է աշխատեն՝ խուզարկություններ կամ ձերբակալություններ չպետք է անեն, բայց դրանք չպետք է արվեն օրենքի խախտմամբ, մեծ թվով անձանց իրավունքները եւ մարդու արժանապատվությունը նվաստացնելու ճանապարհով, որպեսզի իշխանության ղեկին հայտնված անձի սրտին «մի մատ յուղ նստի»։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment