Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը

Հանցագործության և արդարադատության քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը (Institute for Crime & Justice Policy Research) կազմել է աշխարհի երկրների վարկանիշային աղյուսակը՝ ըստ բանտարկյալների քանակի։

Հայաստանը ցուցակում զբաղեցնում է 167-րդ տեղը (83 բանտարկյալ՝ 100 հազար բնակչի հաշվով), Վրաստանը՝ 41-րդ տեղը (285 բանտարկյալ), Ադրբեջանը՝ 50-րդ տեղը (264 մարդ), Ռուսաստանը՝ 35-րդ տեղը (300 բանտարկյալ), Թուրքիան՝ 10-րդ տեղը (468)։

Ամենավատ իրավիճակը Սալվադորում է (1659 բանտարկյալ՝ 100 հազար բնակչի հաշվով)։

Աշխարհի երկրներում բանտարկյալների թվի ցուցանիշը հաշվարկվում է իբրև անազատության մեջ գտնվող անձանց քանակ՝ 100 հազար բնակչի հաշվով, իսկ  առանցքայիններից մեկն է այս կամ այն պետությունում սոցիալական բարեկեցության ընդհանուր մակարդակի ու հասարակական անվտանգության, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում պետական քաղաքականության գնահատման գործում։

News.am

Leave a comment