Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը

Իսպանիայի հավաքականը, ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով ֆրանսիացիներին, կրկնել է անպարտելի խաղերի համաշխարհային ռեկորդը, հաղորդում է Squawka-ն։

Լուիս Դե Լա Ֆուենտեի գլխավորած թիմն անպարտելի խաղերի շարքը հասցրել է 37-ի:

Այդ ցուցանիշով համաշխարհային ռեկորդը սահմանել է Իտալիայի հավաքականը, որը 2018-2021 թթ․ չի պարտվել 37 խաղ անընդմեջ։

ԱԱ-2026-ում իսպանացիները գոլերի թիվը հասցրել են 13-ի։ Եվրոպայի գործող չեմպիոնն անձնական ռեկորդ է սահմանել մեկ աշխարհի առաջնությունում խփած գոլերի ցուցանիշով։

Իսպանիայի հավաքականը 2010 թվականից հետո առաջին անգամ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչում, որտեղ կմրցի Անգլիա – Արգենտինա զույգի հաղթողի հետ։

Leave a comment