Եվրոպայում անվտանգության հարցերը քննարկելն անիմաստ է, եթե եվրոպացիները խաղաղություն չեն ցանկանում. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման և Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ եվրոպացիների հետ քննարկումներն անիմաստ կլինեն, եթե նրանք իրականում խաղաղություն չեն ցանկանում։

«Իհարկե, ինչ-որ փուլում եվրոպացիների հետ պետք է քննարկել այս հարցերը։ Այլ բան է, եթե նրանք իրականում խաղաղություն չեն ցանկանում, ապա այդ քննարկումներն անիմաստ կլինեն»,- «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Պեսկովը՝ նաև նշելով, որ եթե եվրոպացիների հետ պայմանավորվածությունների հասնելու հնարավորություն չլինի, Ռուսաստանը կհասնի իր նպատակներին ուժի միջոցով։

Leave a comment