ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի հավաքականը դարձավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը։

Կիսաեզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը մրցեց Ֆրանսիայի հավաքականի հետ ու հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ

Դալասում կայացած խաղում գոլի հեղինակ դարձան իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալն ու անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Պեդրո Պորոն։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 15-ին կվիճարկեն Անգլիան ու աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։ Եզրափակիչը կայանալու է հուլիսի 19-ին։

ԱԱ-2026, կիսաեզրափակիչ

Ֆրանսիա – Իսպանիա՝ 0։2

Միկել Օյարսաբալը, 22 (11մ), Պեդրո Պորոն, 58

Leave a comment