Մահացել է Պերճուհի Տատուրյանը
Խորը վշտով տեղեկացանք, որ հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացել է մեր գործընկեր, լրագրող և խմբագիր Պերճուհի Տատուրյանը։
Պերճուհի Տատուրյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի հեռուստատեսությունում, անկախության առաջին տարիներին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմում։ Տարբեր ժամանակահատվածներում նա իր մասնագիտական գործունեությունը ծավալել է նաև «Ա1+»-ում՝ վարելով հեղինակային հաղորդաշար, իսկ հետագայում խմբագրել է «Այբ-Ֆե» օրաթերթը։
«Ա1+»-ը ցավակցում է Պերճուհի Տատուրյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 18:00-20:00, «Կարմիր Բլուր» սգո սրահում (Շիրակի փ., 74/1)։
Հուղարկավորությունը՝ հուլիսի 17-ին, ժամը 13:00-ին։