https://arm.sputniknews.ru/20260715/amn-zu-hramanatarutjuny-hastatel-e-iranin-nvor-harvatsner-hascnelu-lury-104627259.html
ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է Իրանին նոր հարվածներ հասցնելու լուրը
ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է Իրանին նոր հարվածներ հասցնելու լուրը
Sputnik Արմենիա
Ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը: 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T00:05+0400
2026-07-15T00:05+0400
2026-07-15T00:05+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Իրանին նոր հարվածներ հասցնելու լուրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Իրանը հարվածներ է հասցրել Բայրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին. ԻՀՊԿՆշվում է, որ ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը, որը կսկսվի Մոսկվայի ժամանակով 23: 00-ին:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը:
«ԱՄՆ-ի արևելյան ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին. խմբ.) ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակման ներուժը թուլացնելու նպատակով», – ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը, որը կսկսվի Մոսկվայի ժամանակով 23: 00-ին:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։