Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում երևանյան ակումբը Ռիգայում մրցեց Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ ու պարտվեց 2:3 հաշվով։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» տնային հաղթանակ էր տարել 2։0 հաշվով։
Որակավորման երկրորդ փուլում երևանյան ակումբը կմրցի Մալթան ներկայացնող «Ֆլորիանայի» ու իռլանդական «Շեմրոք Ռովերսի» դիմակայության հաղթողի հետ։ Առաջին խաղում «Ֆլորիանան» առավելության է հասել 2։0 հաշվով։