Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով և կպաշտպանենք մեր յուրաքանչյուր թիզ հողը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար բացի Իրանի հետ կապ ունեցող նավերից։
Նշենք, որ չնայած ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են, բայց երկու կողմից էլ ռազմական գործողությունները չեն դադարում։