Երեկ ԵՄ խորհուրդը եվրոպական կիբեռսահմանափակման ռեժիմի շրջանակում պատժամիջոցների խոշորագույն փաթեթ է սահմանել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է համակարգչային հանցագործությունների հետաքննության հարցում համագործակցել Եվրամիության հետ, սակայն ԵՄ-ն դրա փոխարեն նախընտրում է անհիմն մեղադրանքներ ներկայացնել Մոսկվային։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը:
«Ռուսաստանը միշտ բաց է և պատրաստ է համագործակցել համակարգչային հանցագործությունների հետաքննության հարցում, սակայն ստիպված ենք արձանագրել, որ Եվրամիությունը, նախընտրելով մեր երկրի դեմ հրապարակային անհիմն մեղադրանքներ առաջադրելու մարտավարությունը, նախկինի պես խուսափում է այս հարցի շուրջ մասնագիտական և կառուցողական փոխգործակցությունից», – ասված է մեկնաբանության մեջ։
Երեկ ԵՄ խորհուրդը եվրոպական կիբեռսահմանափակման ռեժիմի շրջանակում պատժամիջոցների խոշորագույն փաթեթ է սահմանել` համապատասխան ցուցակներում ներառելով մի շարք ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, որոնք, Բրյուսելի պնդմամբ, ներգրավված են կիբեռտարածությունում իրականացվող վնասակար գործունեության մեջ: Ռուսական կողմը հերքում է այդ մեղադրանքները։