Թրամփը Պարսից ծոցի երկրներին մասշտաբային ներդրումներ է խոստացել


Նավթը հոսում է ինչպես երբեք. Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


«Մենք ամբողջական շրջափակում ենք մտցնելու, բայց միայն այն նավերի համար, որոնք մտնում և դուրս են գալիս իրանական նավահանգիստներից կամ տեղափոխում են Իրանի հետ կապ ունեցող ցանկացած բեռ: Ես որոշեցի ԱՄՆ-ի համար 20 տոկոս վճարը փոխարինել այն առևտրային և ներդրումային գործարքներով, որոնք Պարսից ծոցի տարբեր երկրներ կկնքեն Միացյալ Նահանգների հետ»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը: Նրա խոսքով՝ այդ ներդրումները հսկայական են լինելու:


ԱՄՆ նախագահը հավելել է՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա:

Դիտումների քանակ1

Leave a comment