Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները. թուրքական մամուլ

Sputnik Armenia. Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները, գրում է Yeşil Iğdır Gazetesi-ն:

Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարն անձամբ ծանոթացել է Ալիջանի սահմանային անցակետի («Մարգարա» անցակետ Հայաստանի կողմից-խմբ.) վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, գրում է թուրքական պարբերականը։

Թաշոլարը հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարում՝ Իգդիրի «ցեղասպանության թանգարան և հուշարձան»-ը՝ նվիրված թուրք «նահատակներին», որոնք, ըստ թուրքական պետական պատմագրության, իբր սպանվել են հայերի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և Թուրքիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական բեռնատարները: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment