Քաղցրաշենում 13 տարեկան աղջկա մահվան պատճառը եղել է թոքաբորբը. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ, ըստ լուրերի, աղջիկը մահացել է էներգետիկ ըմպելիքի չարաշահումից։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում 13-ամյա Տաթև Ֆախուրյանի մահվան պատճառը եղել է թոքաբորբը։ News.am-ի հետ զրույցում այս մասին ասել է մահացած աղջկա հարազատներից մեկը։

«Երեխայի մահվան պատճառն էներգետիկ ըմպելիքը չի եղել»,– ասել է նա։

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ աղջիկը մահացել է էներգետիկ ըմպելիքի չարաշահումից։

Նշենք, որ աղջիկը մահացել է հուլիսի 13–ին։

Leave a comment