Իրանի պատգամավորները կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի հետ գործող հուշագրի ուժը․ Fars

Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի ղեկավարությանը կոչ են արել դադարեցնել Միացյալ Նահանգների հետ գործող հուշագրի ուժը։ Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ, որում ընդգծել են, որ անհրաժեշտ է պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի դեմ իրականացված գործողությունների համար, ընդունել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրենք և համակողմանի աջակցություն ցուցաբերել երկրի զինված ուժերին։

Նրանք նաև նշել են, որ Իրանը պետք է շարունակի պաշտպանել իր ազգային շահերը և ամրապնդի ռազմական ու ռազմավարական հնարավորությունները՝ տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում։

Նշվում է, որ առաջարկները ներկայացվել են խորհրդարանականների նախաձեռնությամբ, իսկ երկրի ղեկավարության պաշտոնական արձագանքը դեռևս չի հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment