Ստամբուլի հայկական եկեղեցին վերաբացվել է վերանորոգումից հետո

Ermenihaber/Agos. Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ։

Եկեղեցու օծման արարողությանը մասանկցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆի Քըրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Պատարագի ընթացքում Մաշալյանը շնորհավորել է եկեղեցու քահանա Եղիշե Ուչքունյանին և մաղթել հաջողություն։ Պատարագից հետո եկեղեցու բակում ճաշ է մատուցվել։ Օծումից հետո եկեղեցում մատուցվելիք առաջին պատարագը նախատեսվում է հուլիսի 12-ին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ 48 ժամ անց հանցագործը հայտանաբերվել է ու կալանավորվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment