Նեթանյահուն կոշտ ուղերձ է հղել Իրանի ղեկավարությանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ղեկավարության հասցեին՝ զգուշացնելով, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած զարգացման և ցանկացած հարձակման կպատասխանի առավել ուժգին գործողություններով։

«Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Իրանի ղեկավարությանը կարող եմ ասել միայն մեկ բան՝ մի՛ ակնկալեք, որ մեզ վրա հարձակումից հետո ամեն ինչ հանգիստ կլինի։ Մի՛ սպասեք, որ կկրկնվի նախկինը։ Այս անգամ պատասխանը կլինի այլ՝ զգալիորեն ավելի հզոր», — հայտարարել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ ավարտվել են այն ժամանակները, երբ որևէ մեկը կարող էր հարվածել Իսրայելին և չստանալ բազմակի ավելի ուժեղ պատասխան։

«Մենք արդեն այդպես ենք վարվել Իրանի «չարիքի առանցքի» նկատմամբ և շարունակելու ենք նույն կերպ գործել յուրաքանչյուրի դեմ, ով վնաս կհասցնի մեզ», — ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment