Թուրքիայի դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

«Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը քննող թուրքական դատարանը դատավարության վերաբերյալ միջանկյալ որոշում է կայացրել՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ինտերպոլի կարմիր ծանուցագրի միջոցով միջազգային հետախուզման ցուցակում ընդգրկելով, գրել են ԶԼՄ-ները։

Դատարանի տվյալներով՝ Ստամբուլի ծանր քրեական գործերով 11-րդ դատարանը ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուին և մյուս մեղադրյալներին՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցների առգրավման մեղադրանքներով։

Դատարանն ավեի վաղ քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և 34 բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների դեմ՝ Ստամբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա։ Այն նրանց համար պահանջում է ցմահ ազատազրկում։

2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուին և հրեական պետության ղեկավարությանը՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծության և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեղադրանքներով։

Leave a comment