Մակրոնի վերջին շքերթը՝ որպես նախագահ Ֆրանսիայի պատմության ամենամեծ ռազմական շքերթն էր․ լուսանկարներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հուլիսի 14-ին,  Բաստիլի գրավման օրն է և Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնը, որը նշանավորում է Ֆրանսիական հեղափոխության սկիզբը․ այն ամեն տարի նշանավորվում է ավանդաբար տեղի է ունենում հանդիսավոր ռազմական շքերթ:

2026 թվականի Փարիզում կայացած ռազմական շքերթը Էմանուել Մակրոնի տասներորդ և վերջին շքերթն էր որպես Ֆրանսիայի նախագահ: Նրա՝ որպես Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականի մայիսին:

Այն Ֆրանսիայի պատմության մեջ Ազգային օրվան նվիրված ամենամեծ շքերթն է․ այն ներգրավել է հազարավոր զինծառայողների:

Միջոցառմանը ներկա են եղել տասնյակ պետությունների ղեկավարներ և միջազգային առաջնորդներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը:

Շքերթի օդային հատվածի ընթացքում ելույթ է ունեցել հանրահայտ «Patrouille de France» (Ֆրանսիայի օդային ակրոբատիկ խումբը), որի ինքնաթիռները Փարիզի երկնքում ծխային հետքերով պատկերել են Ֆրանսիայի պետական եռագույն դրոշը։

Ելիսեյան դաշտերով անցել է 6700 զինծառայող, իսկ շքերթում ներգրավված են եղել 98 ինքնաթիռ, 31 ուղղաթիռ և 315 միավոր ռազմական տեխնիկա։

Այս տարվա շքերթի թեման եղել է «Եվրոպայի ռազմավարական արթնացումը»։ 

Շքերթի ավարտին ռազմական նվագախումբը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով Ֆրանսիայի ռազմածովային ուժերին հիմնադրման 400-ամյակի առթիվ։

1789 թվականի հուլիսի 14-ին, Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում, Փարիզի բնակիչները գրոհով գրավել են Բաստիլ ամրոց-բանտը և ազատ արձակել այնտեղ պահվող կալանավորներին։ Հետագայում ամրոցը քանդվել է։

Այսօր էլ Փարիզում պահպանվում է Բաստիլի հրապարակը, որը գտնվում է նախկին ամրոցի տեղում։

Leave a comment