Ուկրաինայի գործողություններն Ազովի և Սև ծովերում «մաքուր ահաբեկչություն են». Լավրով

Բաժանորդագրվել

Չնայած սադրանքներին՝ Ռուսաստանը կշարունակի կատարել աֆրիկյան գործընկերներին պարենամթերքի մատակարարման պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ազովի և Սև ծովերում ուկրաինական ռեժիմի գործողություններն անվանել է «մաքուր ահաբեկչություն»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մաքուր ահաբեկչություն է, որը դրսևորվում է ոչ միայն Ազովի և Սև ծովերում, այլև աֆրիկյան մայրցամաքում։ Սա նույնիսկ ծովահենություն չէ։ Ծովահենները գոնե թալանում և թալանն իրենց են վերցնում, իսկ այստեղ ո՛չ իրենց, ո՛չ ուրիշների՝ ուղղակի վնաս հասցնելու, ահաբեկելու համար»,-ասել է Լավրովը Չադի ԱԳ նախարար Աբդուլայե Սաբրե Ֆադուլի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Ազովի և Սև ծովերում հարձակումների մասին հարցին։

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ չնայած սադրանքներին, Ռուսաստանը կշարունակի կատարել աֆրիկյան գործընկերներին պարենամթերքի մատակարարման պարտավորությունները:

Ինչպես գրել են թուրքական ԶԼՄ-ները, Ուկրաինան Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ակտիվացրել է հարձակումները Սև և Ազովի ծովերի քաղաքացիական նավերի վրա, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Թուրքիայի ծովային փոխադրումների և էներգետիկ անվտանգության համար: Հարվածի տակ են ընկնում նաև Թուրքիայի հետ կապված նավերը։

Leave a comment