Քաղցրաշենում 13 տարեկան աղջիկ է մահացել. պատճառը էներգետիկ ըմպելիքի չարաշահո՞ւմն է

Բաժանորդագրվել

Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել է տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում երեկ 13-ամյա աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։

«Աղջիկն ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով։ Գյուղում լուրեր են պտտվում, որ նա էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել, ինչի հետևանքով էլ մահացել է»,– գրում է լրատվամիջոցը։

Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել է տեղեկությունը։

«Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո՛, ասում են` էներգետիկներ օգտագործել է..․Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն իրեն կանչել։ Մեծ ցավ է սա համայնքի համար»,–նշել է նա։

Հավելենք, որ մահացողը Տաթև Ֆախուրյանն է։

Leave a comment