Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի մարզի դպրոցական գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից:


 


Դասընթացի մասնակիցները ծանոթացել են գրադարանային ֆոնդի համալրման և մշակման գործընթացներին, գրականության գրանցման ու հաշվառման կարգին, գրացուցակների կազմակերպմանը և գրադարանի էլեկտրոնային տեղեկատվական աշխատանքներին։


 


Դասընթացների ընթացքում քննարկվել են ընթերցողների սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները, դպրոցական գրադարանների և ուսուցչական կազմի համագործակցության կարևորությունը, ֆոնդի դասավորման ձևերը, թվային գրադարանների զարգացումը և սոցիալական ցանցերի կիրառումը։


 


Կարևորվել է նաև փորձի փոխանակումը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանի ղեկավարի հետ, ինչպես նաև գործնական աշխատանքները, հարցուպատասխաններն ու ինտերակտիվ քննարկումները։ Վերապատրաստման արդյունքում գրադարանավարները ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ։


 


Դասընթացի բոլոր մասնակիցներին տրվել են վկայականներ։

Դիտումների քանակ4

Leave a comment