«Կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժությունները ֆրանսիական և բրիտանական զորքերի մասնակցությամբ տեղի կունենան Լեհաստանում այս աշնանը, հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը Փարիզում կոալիցիայի առաջնորդների հանդիպումից հետո։
«Մեր կարծիքով, համատեղ որոշումը, որ ֆրանսիական և բրիտանական զորքերի մասնակցությամբ առաջին զորավարժությունները տեղի կունենան Լեհաստանում այս աշնանը, կարևոր իրադարձություն էր», – ասել է Տուսկը Փարիզում ասուլիսի ժամանակ։
Ըստ Տուսկի՝ սա միջազգային միջոցառում է, որին այստեղ ժամանող հիմնական մասնակիցները կլինեն ֆրանսիացիներն ու բրիտանացիները։ «Լեհաստանը ներգրավված է եղել սկզբից. մենք ոչ միայն մասնակցում ենք, այլև բառի ողջ իմաստով՝ հանդես ենք գալիս որպես հյուրընկալող», – բացատրել է վարչապետը։
Տուսկը նաև հայտարարել է, որ Վարշավան կապահովի Եվրոպայում զորքերի մշտական ներկայության լոգիստիկ և ֆինանսական աջակցություն, ոչ միայն ԱՄՆ-ից, այլև նրա դաշնակիցներից։ «Լեհաստանի հիմնական դերը լիովին ճանաչվում է։ Մեր դիրքորոշումը ոչ միայն այս կոալիցիայի շրջանակներում, այլև ամբողջ Եվրոպայում, իսկապես նշանակալի է», – ընդգծել է Տուսկը։