Հասարակություն
14.07.2026 | 12:21
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձը, ըստ նախնական տվյալների, Սյունիքի մարզի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել՝ Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։ Քրեական վարույթի շրջանակում երկու անձ ձերբակալվել է։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։