Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ ի հեճուկս ԱՄՆ–ի արգելքի

Բաժանորդագրվել

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Իրանը ստեղծել է պատժամիջոցների չեզոքացման մեխանիզմ և պահպանել այն։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից վաճառքի արտոնագրի չեղարկմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) իր հայտարարության մեջ հայտնել էր, որ հետ է կանչում իրանական նավթի հետ կապված գործողությունների համար նախկինում տրված արտոնագիրը՝ այն փոխարինելով նորով, որն արգելում է նոր գործողությունները և պահանջում է, որ բոլոր գործող գործարքները ավարտին հասցվեն մինչև հուլիսի 17-ը։

«Չնայած 60-օրյա թույլտվության չեղարկմանը, նավթի արտահանումը շարունակվում է նախկինի պես, որևէ խնդիր չի առաջացել», – ասել է Իրանի նախարարը։

Նա նշել է, որ Իրանը ստեղծել է պատժամիջոցների չեզոքացման մեխանիզմ և պահպանել է այն՝ չնայած ԱՄՆ նոր արտոնագրի և հնի հետ կանչման։

Leave a comment