Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական թիրախների վրա հարվածների մասին։
ԻՀՊԿ-ն հայտնել է Բանդար Աբբասի և Լարի երկնքում ամերիկյան երկու Lucas անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
Իրանը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան կապի համակարգերի, վառելիքի բաքերի, Patriot հրթիռային համակարգերի, դիտորդական աշտարակների և զինամթերքի պահեստների։
Թեհրանը հարված է հասցրել Բահրեյնում ռազմական բազայի զենքի պահեստների, արբանյակային կապի կենտրոնի և ԱՄՆ-ի զորքերի տեղակայման շենքին։ Իրանական նավատորմը թևավոր հրթիռներով հարձակվել է ամերիկյան նավի վրա։