«Ես և Հայաստանս»․ Նորա Արմանիի պատմությունը պիոներական ճամբարից մինչև այսօր

https://arm.sputniknews.ru/20260909/es-ev-hajastans-nvora-armanii-patmutjuny-pivonerakan-tshambaric-minchev-ajsor-106644612.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106641485_228:0:1668:1080_1920x0_80_0_0_9cff47163f3fee7d475bf36fe0845603.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նորա արմանի, դերասանուհի, видео

նորա արմանի, դերասանուհի, видео

«Երբ առաջին անգամ եկա Հայաստան՝ պիոներական ճամբար, կարծում էի միայն սև ու սպիտակ կտեսնեմ, ինչպես լուսանկարներում, բայց գտա կանաչ ծառեր, կապույտ երկինք, կարմիր ծաղիկներ ու ժպտուն մարդիկ» – այսպես է հիշում Նորա Արմանին իր առաջին հանդիպումը հայրենիքի հետ։

Այսօր միջազգային ճանաչում ունեցող դերասանուհին կրկին Հայաստանում է՝ ֆիլմի պրեմիերայով, վարպետության դասերով և նոր գրքի գաղափարով։

«Ուրիշ նորություններում» նա պատմել է Հրաչ Քեշիշյանի «Մի կաթիլ սեր» և զուգահեռ ԱՄՆ-ում նկարահանված Փիթր Թաքլայի «Իմ մեծ ֆալաֆելի հարսանիքը» կատակերգական ֆիլմերում իր դերերի մասին։

«Երբ ռեժիսորը քեզ ասում է՝ ես քեզ համար դեր ունեմ, դա դերասանի համար ամենացանկալի արտահայտությունն է։ Դրա համար ենք ապրում»,- ընդգծում է Արմանին, հիշելով մեկ տարի առաջ Քեշիշյանի առաջարկն իրեն։

«Կատակերգական ժանրը քեզ թույլ է տալիս լինել ինչպիսին կաս ՝ առանց սահմանափակումների։ Դրամատիկ դերում գծերը հստակ են։ Հասարակությանը պետք են և՛ լուրջ, փիլիսոփայական ֆիլմեր, և՛ թեթև կատակերգություններ։ Երկուսն էլ իրենց տեղն ունեն, և երկուսն էլ կարող են ազդեցություն ունենալ», – նշում է դերասանուհին։

Որպես սոցիոլոգ և Նյու Յորքի սոցիալական ֆիլմերի փառատոնի հիմնադիր, Նորա Արմանին ընդգծում է, որ Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական ներգործությամբ, այլ ներառում է նաև խոսքային, հոգեբանական ու սոցիալական ճնշումները։ Նա կոչ է անում կոտրել լռության մշակույթը հավելելով, որ ամոթը խնդրի մասին խոսելը չէ, այլ տգիտությունը։

Նրա այցի կարևոր մասը Դիլիջանում անցկացվող վարպետության դասերն են, որտեղ նա երիտասարդներին փոխանցում է սցենարագրության փորձը։

«Ոչ թե ընդօրինակել ուրիշ կինոներ, այլ մեր մեջ գտնել յուրահատուկ պատմությունները, որոնք միայն մենք կարող ենք պատմել», – ասում է նա։

Արմանին նաև պատրաստվում է գրել գիրք՝ «Ես և Հայաստանը», որտեղ կպատմի պիոներական ճամբարից մինչև մեր օրերը հայրենիքի հետ իր կապի մասին։ «Պետք է աթոռիս վրա սոսինձ քսեմ և նստեմ, որ չկարողանամ ոտքի ելնել ու վերջապես գրեմ», – ասում է Արմանին՝ ընդգծելով, որ գիրքը կարող է վերածվել մոնոներկայացման կամ թատերական բեմադրության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a comment