Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն կոչնչացնի Իրանի ողջ ռազմական ներուժը Հորմուզի նեղուցում

https://arm.sputniknews.ru/20260714/trampy-hajtararel-e-vor-amnn-kvochnchacni-irani-voghj-razmakan-neruzhy-hvormuzi-neghucum-104590876.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_167:0:1500:1000_1920x0_80_0_0_2d3058f9bed835d5ad1aa0cb001e7aa5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը հնարավոր է։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել Հորմուզի նեղուցում Իրանի ռազմական ներուժը՝ Թեհրանին ռազմավարական այս զարկերակի նկատմամբ վերահսկողությունից զրկելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

ԱՄՆ հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր գիշերը տեղի ունեցած հզոր 5-ժամյա հարձակման մասին։ Կեսգիշերին մոտ պայթյուններ են տեղի ունեցել Քիշ, Ղեշմ և Աբու Մուսա կղզիներում, ինչպես նաև Բուշեհր և Օմիդիե քաղաքներում։ Պենտագոնի տվյալներով՝ բարձր ճշգրտության հրթիռները հաջողությամբ հարվածել են Իրանի ափամերձ պաշտպանությանը, անօդաչուների անգարներին և ծովային բազաներին։

«Մենք կոչնչացնենք այդ նեղուցի՝ Հորմուզի նեղուցի հետ կապված նրանց ցանկացած հնարավորություն, և կարծում եմ, որ, ի վերջո, մենք ամբողջությամբ կզրկենք նրանց դրա նկատմամբ վերահսկողությունից», – ընդգծել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը դեռևս հնարավոր է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment