Ո՞վ կլինի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը․ Քոչարյանը չի առաջադրվել

https://arm.sputniknews.ru/20260714/vov-klini-azh-pashtpanutjan-ev-anvtangutjan-handznazhvoghvovi-nakhagahy-qvocharjany-chi-arajadrvel-104590756.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102536145_100:0:1433:1000_1920x0_80_0_0_ff5430ff75d4ec1e77bbac8ff333a0a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անդրանիկ քոչարյան, պաշտպանության նախարարություն, աժ (ազգային ժողով)

անդրանիկ քոչարյան, պաշտպանության նախարարություն, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

Ընդհանուր առմամբ այդ պաշտոնում առաջադրվել է 4 թեկնածու՝ բոլորն էլ ՔՊ-ական են, սակայն նրանցից մեկը նույնիսկ չի ծառայել բանակում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՔՊ–ում «ծանր մարտեր են ընթանում» պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Նշվում է, որ առհասարակ թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։

«Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում 4 թեկնածու է առաջադրվել՝ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաև վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ` Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը և շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը: Վերջինը բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել»,- գրում է թերթը։

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի առաջադրմանը, ապա սա նշանակում է, որ նա վերցնելու է պատգամավորական մանդատը և մտնի խորհրդարան։ Նշվում է, որ նա այդ քայլին է դիմում, քանի որ, ըստ լուրերի, առաջիկայում ԵԿՄ-ն լուծարվելու է։

Հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, իր վերջին ճեպազրույցում էլ հայտնել էր՝ խմբակցության ընտրելու դեպքում կառաջադրվի, այլ դեպքում՝ ոչ։ Այսպիսով նա ակնարկել էր` քանի որ ինքն անկուսակցական է, անհավասար պայմաններում է ՔՊ-ական թեկնածուների հետ։

Leave a comment