ԱՄՆ–ն մտադիր է գիշերը շատ ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20260714/amnn-mtadir-e-gishery-shat-uzhegh-harvatsner-hascnel-iranin-tramp-104587761.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99532520_167:0:1500:1000_1920x0_80_0_0_d4952ba17bbfd60e363ac66a93ac1a11.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն

ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Դոնալդ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է գիշերը շատ ուժեղ հարվածներ հասցնել Իրանին:

«Մենք պատրաստվում ենք շատ ուժեղ հարվածներ հասցնել նրանց (Իրանին. խմբ)։ Եվ մենք պատրաստվում ենք հարվածներ հասցնել վաղը», – ասել Է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին։

Նա պնդել է, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment